Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել 2004 թվականից Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները չեղարկելու և արտահանման վերահսկողությունը մեղմացնելու մասին:

Ըստ Սպիտակ տան կայքէջում հրապարակված տեքստի՝ հրամանագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Փաստաթուղթը նաև նախատեսում է վարկերի և օգնության տրամադրման, ինչպես նաև ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումների վերացում։

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի, որը 2024 թվականի դեկտեմբերին փախել էր Ռուսաստան, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների և կողմնակիցների դեմ պատժամիջոցները մնում են ուժի մեջ։ Թրամփը կարծում է, որ պետք է ձեռնարկվեն լրացուցիչ քայլեր՝ պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար։

Մայիսին էլ ԵՄ-ն վերացրեց Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները:

Leave a Comment