ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի հարցը

Հուլիսի 8-ին ԱՄՆ Կոնգրեսում կկայանա ճեպազրույց, որի ընթացքում շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը կներկայացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք անվտանգ և արժանապատիվ վերադարձի ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը, ինչպես նաև «Քրիստոնեական համերաշխության» միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։ Բանախոսները կանդրադառնան «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար» ծրագրին, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն է իրենց հայրենիք։ Նախաձեռնության հիմքը դրվել է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ 2025-ի մայիսի 26-ին, երբ […]

Leave a Comment