Առանց սուբսիդիաների Իլոն Մասկը հնարավոր է՝ ստիպված լիներ փակել իր գործը և վերադառնալ Հարավային Աֆրիկա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում արված գրառման մեջ:
«Իլոն Մասկը շատ վաղուց գիտեր, մինչև ինձ այդքան ուժեղ աջակցություն կհայտներ որպես նախագահի թեկնածու, որ ես կտրականապես դեմ եմ էլեկտրական մեքենաների պարտադիր կիրառմանը։ Դա անհեթեթություն է, և դա միշտ եղել է իմ քարոզարշավի կարևոր բաղադրիչը։ Էլեկտրամեքենաներն իրենց տեղն ունեն, բայց ոչ ոք չպետք է ստիպված լինի ունենալ դրանցից», – նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Նրա խոսքով՝ Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Մասկը հավանաբար պատմության մեջ ամենաշատ սուբսիդիա ստացած մարդն է։
Նման կերպ Թրամփն արձագանքել է միլիարդատիրոջ քննադատությանը ծախսերի և հարկերի մասին օրինագծի քննադատությանը:
Իլոն Մասկը կեսգիշերն անց հայտարարել էր, որ եթե «խելահեղ ծախսային օրինագիծն (հարկերի ու ծախսերի մասին- AT) ընդունվի, հաջորդ օրը կստեղծվի «Ամերիկա» կուսակցությունը»:
