Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Կենտրոն վարչական շրջանի և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Դրա նպատակը «Կասկադ»-ի հարակից շենքերի ճակատային լուսավորությունն ու դրա միջանկյալ՝ երթևեկելի հատվածները հետիոտների համար ավելի հարմարավետ դարձնելն է:
Ծրագրի համաձայն տեղադրվելու են հետիոտնային սարքեր, մետաղական էլեկտրական արգելափակոցներ, բարեկարգվելու են «Կասկադ»-ի վերին հարթակն ու «Վերածնված Հայաստան» հուշարձանը:
Գիշերային ժամերին քաղաքի սրտում կառուցված շենքերն էլ կառանձնանան գեղարվեստական լուսավորությամբ:
Աշխատանքները միտված են նոր ու բարեկարգ միջավայր ստեղծելուն՝ երևանցիների և զբոսաշրջիկների համար այն դարձնելով անվտանգ ու հարմարավետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
90 դիտում