ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ասողիկ աբեղա Կարապետյանի վերջին հայտարարությանը, որով վերջինս անեծք է հնչեցրել, ասելով՝ «անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով»։
Վերջինս գրել է․
«Թող Աստծո օրհնությունը միշտ Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ լինի: Թող հայր Ասողիկը, իր հարազատները օրհնյալ լինեն, երջանիկ լինեն:
Իր հարազատներն ու նրանց բոլոր սերունդները թող լինեն առողջ, թող ապրեն խաղաղության մեջ: Օրհնյա՛լ լինեք, օրհնյա՛լ լինեք, օրհնյա՛լ լինեք»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
241 դիտում