Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Անհատական շփումներից առաջ պատվիրակությունների հետ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ։
Հաղորդվում է, որ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն մինչև տարեվերջ ստորագրելու նպատակով։
Հիշեցնենք՝ Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
185 դիտում