«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն ՁԻՀ-ի և Ինժեներական ասոցիացիայի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր. տեսանյութ


ՀՀ կառավարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ևս մեկ քայլով մոտեցան Հայաստանը Առաջադեմ հետազոտությունների կենտրոն դարձնելու երազանքին. դրա ցուցիչը և վառ ապացույցն այն է, որ հուլիսի 8-ին Ֆիլիպ Մորրիս Արմենիան Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր:  

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության տեխնոլոգիաների և հետազոտությունների փոխնախագահ Լուկա Ռոսիի ներկայությամբ ստորագրված հուշագիրն ընդգծում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի նվիրվածությունը Հայաստանի գիտահետազոտական էկոհամակրգի զարգացմանը:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ստորագրված վերոնշյալ հուշագրի համատեքստում ինժեներական քաղաքը և ինժեներական քաղաքում կառուցված բիզնես աքսերելատորի շենքը կարևոր դերակատարում են ստանձնում.  

«Ինչո՞ւ, որովհետև հենց այս միջավայրում հավաքվում են ինժեներներ, հետազոտողներ, գիտնականներ, հետազոտական խմբեր, որոնք նոր գիտելիք են ձևավորում՝ ստանալով նոր փորձանմուշներ, նոր պրոդուկտներ, որոնք ծառայելու են թե՛ հայաստանյան տնտեսությանըմ ինչպես նաև մատակարարվելու են աշխարհին: Այն ըստ էության ամբողջացնում է ինժեներական գիտահետազոտական այն միջավայրը, որ ձևավորվելուէ ինժեներական քաղաքում՝ բիզնես աքսելերատորի շենքում, որովհետև այն մարդկային կապիտալը, գիտահետազոտական ներուժը որը որ արդեն իսկ ձևավորված է PMI Science-ում փոխադրվելով ինժեներական այս միջավայր ամբողջացնելու է այն գաղափարը, որ ի սկզբանե քաղաքի կառուցման գաղափարում դրված է եղել Կառավարության և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում»:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության տեխնոլոգիաների և հետազոտությունների փոխնախագահ Լուկա Ռոսիի բնորոշմամբ էլ համագործակցության կարևորությունն այն է, որ իրենց հնարավորություն է տրվում համագործակցել տեղական ընկերությունների, համալսարանների և տեխնոլոգիական կենտրոնների հետ․

«Այն մեզ հնարավորություն է տալիս աշխատել նաև միջազգային առումով, հետևաբար սա շատ կարևոր հարթակ է, որի մասնակիցը դառնալու համար մենք շատ ուրախ ենք»։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է, Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի գիտահետազոտական կենտրոնի՝ PMI Science-ի հետ համագործակցում են ավելի քան 8 տարի, իսկ ստորագրված հուշագիրը մի նոր նախաձեռնություն է, որը կենտրոնանալու է գիտահետազոտական գործունեության ընդլայնման վրա՝ ինժեներություն, կիրառական ֆիզիկա, նյութագիտություն, և արհեսատական բանականություն ոլորտներում:

«Նախատեսում ենք հենց ինժեներական քաղաքում պատրաստել, ստեղծել ձևավորել համատեղ օգտագործման արագ պրոտոտիպերի մշակման լաբորատորիա, դա ինչ է  նշանակում, շատ խնդիրներ, շատ լուծումներ մնում են սեղանի վրա, երբ որ չի մշակվում ինժեներական պրոտոտիպը՝ լուծումը, և կազմակերպությունը Կառավարության ձեռնարկությունների ինկուբատոր ասոցացիայի հետ միասին որոշեց բացել համատեղ օգտագործման ժամանակակից սարքավորումներով, մասնագետներով հագեցած լաբորատորիա, որը ոչ միայն կծառայի իրենց նպատակներին այլ նաև ամբողջ ինժեներական քաղաքին, նաև ՀՀ տարբեր ինժեներների պրոտոտիպերի մշակման համար»,- ասաց Ենգիբարյանը:  

Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ PMI Science-ի հետ հուշագրի ստուգումը ենթադրում է, որ կշարունակվեն բոլոր համատեղ ծրարգրերը, այն է՝ աջակցել մագիստրոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական ինստիտուտներին, տեղակայել PMI Science-ի հեազոտական կենտրոնի ինժեներական մասը ինժեներական քաղաքում և համատեղ ջանքերով բացել լաբորատորիա, որը կծառայի Հայաստանի նպատակներին.

Հարցին, թե ի՞նչ կտա դա Հայաստանին Ենգիբարյանը պատասխանում է.

«Նոր կազմակերպություններ, նոր ներդրումներ, այդ թվում նոր վերազգային կազմակերպություններ, որոնք Հայաստանը կտեսնեն ոչ միայն պատվերների կատարման, այլև խնդիրների ձևավորման և լուծման տեղ»

PMI Science  գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանի  խոսքով Ինժենեական քաղաք կազմակերպության հետ համագործակցում են բազմաթիվ ոլորտներով, բայց կոնկրետ այս համագործակցությունը ենթադրում է ընդհանուր օգտագործման բազմաթիվ լաբորատորիաներ, և նոր ու լայն հնարավորություններ.

«Այս միջավայրը թույլ կտա ավելի արագացնել աշխատանքները, որովհետև հիմա ոնց է տեղի ունենում, նախատիպ մշակելու համար մի կազմակերպությունը անում է  նախագիծը, մի կազմակերպությանը պատվիրում ենք որպեսզի նախատիպը մշակի, մի կազմակերպությանը պատվիրում ենք որ մեխանիկայի մասը մշակի, առանձին-առանձին անում ենք, վերջում ինտեգրում ենք, բավականին արագ է տևում է, երբոմն նաև որոշ սարքավորումներ Հայաստանից բացակայում են և ստիպված ենք լինում պատվիրել արտասահմանաից, էս լաբորատորիաները թույլ կտան գործի 95 տոկոսն անել այստեղ, անել արագ, ու անել միասին՝ նույն հարկի տակ. Ընդ որում օգտագործելով այն գիտելիքը, որը որ լոկալ կազմակերպություններն ունեն տարբեր արդյունաբերական ուղղություններից, որովհետև այստեղ լինելու է  ավտոմեքենաշինության լաբորատորիա, ավիատիեզերական սարքաշինության լաբորատորիա, կիբեռանվտանգության, խելացի արտադրության, էս բոլոր լաբորատորիաների հնարավորությւոններն գտագործելով ամեն կազմակերպություն կկարողանա ինքն իր շատ լուրջ օգուտը քաղել այս հնարավորությունից»:

Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ 9 ֆակուլտետային հետազոտական թիմերին պաշտոնապես հանձնվեցին 2025 թվականի ծրագրի ֆինանասավորման վկայականները՝ նշանավորելով նրանց հետազոտական գործունեության սկիզբը:

Նկատենք, որ ֆակուլտետային հետազոտական ծրագիրը Ֆիլիպ Մորիս Արմենիայի, և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամիկողմից իրականացվող ամենամյա նախաձեռնություն է՝ Հայաստանի համալսարաններում և հետազոտական կենտրոններում հետազոտական գործունեությանը աջակցելու համար:

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը կազմում է 15,000 ԱՄՆ դոլար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

85 դիտում

Leave a Comment