Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին


«Կարծում եմ՝ Աղվան Վարդանյանը մի փոքր ավելի շատ, քան որոշ իր ընկերներ, չի գիտակցել, թե որտեղ է գտնվում: Կգիտակցի»:

Այս մասին գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Փորձելով ինքնահաստատվել իրեն կուսակցությունից վռնդած նախկին ընկերների մոտ՝ թե՛ դահլիճում, թե՛ տեսախցիկների առաջ մարդը փորձում է աչքի ընկնել: Մեկ մի տափակ բանաստեղծություն է կարդում, մեկ բարձր-բարձր խոսելով՝ ԱԺ դահլիճի մի կետից մյուս կետն է քայլում, նույնիսկ պիջակի թևերն է քշտում: Կարծես ասի՝ տեսե՛ք, հա՛, ես վատ հագնված եմ, բայց կարևոր:

Հիմա էլ այս հացկատակն ԱԺ շենքում՝ իր սենյակում, խմիչք օգտագործելուց բացի՝ որոշել է նաև ծխել նիստերի դահլիճի մուտքի մոտ և հարցազրույցներ է տալիս դրա մասին, վիրավորում, խելոք դեմքի արտահայտությամբ գիժ-գիժ խոսում։

Հաջորդ անգամ ոստիկանից բացի՝ բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն»,- գրել է Սիմոնյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

918 դիտում

Leave a Comment