Նախարարը դեսպան Քվինի և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդի հետ քննարկել է համագործակցության հարցերը


Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

518294639_1338696654292372_3119745037066357726_n.jpg (106 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր:

Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

518182077_1338696727625698_3685511694896697146_n.jpg (349 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

238 դիտում

Leave a Comment