Պայմանավորվել են ֆլեշմոբ անել սեփական տեռորի հերթական փորձը «սղցնելու» համար․ Սաֆարյանը՝ ընդդիմադիրների մասին


Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմության այն պնդումներին, թե հուլիսի 10-ին իրավապահների իրականացրած խուզարկությունների արդյունքում դաշնակցականների տանը հայտնաբերված նռնակը մարտական չէ։

«Կատակ չէ։ Գրողը Քոչարյանի ՀՅԴ-ական պատգամավորն է, գրառումն էլ՝ ՀՅԴ գերագույն մարմնի անունից։

Մյուսն էլ ոչ անհայտ Իշխան Սաղաթելյանն է։ Պատկերացնել կարելի է, որ բոլորով պայմանավորվել են այս «ֆլեշմոբը» անել սեփական տեռորի հերթական փորձը սղցնելու համար․․․

Մի՛ մտածեք, թե այդքան միամիտ են կամ Բագրատ Գալստանյանի ասած կատեգորիան։

Քաղաքական տեխնոլոգիաների առումով հայտնի տրյուկ է. երբ մեղադրանքը լուրջ է, ու հերքել չես կարող, սկսում ես թրոլինգ անել՝ թեման անլրջացնել, վերածել հումորի, որ պլստաս։

Իրենք էլ գիտեն, որ բռնվել են կեղտոտ արարքի վրա»,- գրել է նա՝ կից հրապարակելով Իշխան Սաղաթելյանի և Քրիստինե Վարդանյանի գրառումները՝ նռնակի հետ կապված:

517565300_2885128218359325_6311856521327668294_n.jpg (64 KB)

515968216_2885106908361456_1416790750293672925_n.jpg (65 KB)

Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 10-ին, իրավապահները խուզարկություններ էին իրականացնում մի շարք դաշնակցականների, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տանը։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։ 

Տեղի ունեցածից հետո դաշնակցականները հերքում էին լուրերը՝ ասելով, թե հայտնաբերված նռնակը մարտական չէ։ 

Ավելի ուշ քննչական կոմիտեն պարզաբանել էր, որ նշանակված դատապայթյունատեխնիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ առգրավված նռնակը «Ֆ1» տեսակի մարտական նռնակ է, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես ռազմամթերք են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

591 դիտում

Leave a Comment