Շուրջ 20-ամյա պատմությամբ Երեմյան ընկերությունների խումբը դեռևս 2019 թվականից սկսել և իրագործել է գյուղատնտեսական ոլորտում բիզնես զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված «Սերմից` սեղան» հայեցակարգի վրա։
Այդ հայեցակարգի շրջանակում ընկերությունը 2019 թվականին Վայոց Ձորում հիմնել է տոհմային տավարաբուծական առաջին համալիրը, իսկ արդեն 2022 թվականին Լոռու մարզի Տաշիր համայնքում բացվել է ժամանակակից տեխնոլոգիաներով Հայաստանում և տարածաշրջանում եզակի անասնաֆերմա։

Այժմ Երեմյան ընկերությունների խմբի ֆերման, որի տոհմային կովերի կաթից արտադրվում է շուկայում հայտնի կաթնամթերքը, Հայաստանում եզակիներից է։

Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանի խոսքով՝ հինգ տարի առաջ սկսված քովիդը մարտահրավերային էր ընկերության համար, քանի որ այդ ընթացքում ընկերության ռեստորանները արտակարգ դրության պայմաններում չէին աշխատում, սակայն Վայոց Ձորում գործող ընկերության առաջին ֆերման շարունակում էր կաթ տալ։ Այդպես եղավ որոշումը՝ արտադրվող կաթը բրենդավորվեց և դուրս եկավ շուկա։
«Մեր կաթնամթերքը շատ արագ ընկալվեց, սիրվեց, ընդունվեց շուկայում։ Առաջին պրեմիում դասի կաթնամթերքն է՝ «Ա» կարգի կաթով, բնական։ Միակն է, որը ստացվում է սերմից՝ սեղան հայեցակարգի հիման վրա, փակ ցիկլով, 100% սեփական ֆերմայից ստացված կաթով։ Միակ կաթնամթերքն է hանրապետությունում, որը ունի մանկական կաթի վկայական, գործարանը ունի FSSC22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատ»,- նշում է Լուսինե Երեմյանը։

70 հազար քմ տարածքով, 850 հեկտար մշակվող հողով, 2500 գլուխ խոշոր եղջերավորով, որից 1500-ը կթու կով, 25 միավոր գյուղտեխնիկայով և 130 աշխատակցով, արդյունքում՝ տարեկան 20 հազար տոննա բարձրակարգ կեր, 10 մլն լիտր անարատ կաթ, ավելի քան 60 անուն առողջարար ապրանքատեսակ․ այսպիսին է Երեմյան ֆերման։
«Անշուշտ, ցանկացած լուսավոր պատմության հետևում կան բազում մարտահրավերներ, բայց ինչպես մենք ենք ասում, մեզ համար մարտահրավերը հնարավորություն է։ Անարատ ու անվտանգ արտադրանքը մեր հոգատարությունն ու պատասխանատվությունն է մեր սպառողների նկատմամբ»,- հավելում է Երեմյանը։
Երեմյան ընկերությունների խումբը կաթնամթերքի արտադրության առաջատարի օրինակ է, որը ներդնում է առաջադեմ տեխնոլոգիաներ և հավատարիմ է անասնաբուծության զարգացման և շրջակա միջավայարի պահպանման և ռեսուրսների խնայողության սկզբունքներին։

Խելացի ֆերմայում մոնիթորինգային համակարգը հետևում է կովերի մասին հավաքագրված հիմնական տեղեկատվությանը՝ օգնելով Երեմյան ֆերմայի աշխատակիցներին ճիշտ որոշումներ կայացնել և ապահովել կենդանիների խնամքը: Ավտոմատացված կերակրումը երաշխավորում է կովերի առողջարար և բալանսավորված սնուցումը:
Ըստ այդմ էլ Երեմյան ընկերությունը կաթի բացարձակ որակի ստացման գործընթացում վերահսկում է ամբողջական համակարգը՝ սկսած կերարտադրության առաջին քայլից՝ մինչ կաթի մշակման ամբողջական փակ շղթա։ Արտադրված կաթը զերծ է մարդկային կամ արտաքին որևէ այլ ազդեցությունից։

Ֆերմայում 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում կթում է ժամում 250 կով։
Գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արծրուն Խաչատրյանն էլ նկատում է, որ գործըթացի սահուն ապահովման և կառավարման համար անհրաժեշտ է 24-ժամյա աշխատանք և վերահսկողություն
Խաչատրյանը շեշտում է՝ կիրառվում են բոլոր նորարարական մեթոդները, ներդրված են բոլոր համակարգերը կենդանիների առողջության, կթի կառավարման, կաթնատվության և այլնի համար։
Փակ շղթայի և սառնարանային համակարգի շնորհիվ, օրինակ, պահպանվում են կաթի որակական բոլոր հատկանիշները։ Գործարան հասնելուց հետո թարմ կաթն անմիջապես հայտնվում է գործարանի լաբորատորիայում, անցնում կարևոր փուլեր՝ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և օրգանոլեկտիկ հետազոտություններ։
«Սերմից՝ սեղան» հայեցակարգի համատեքստում կովերի համար նախատեսված կերը հատուկ մշակվում է Լոռվա չքնաղ դաշտերում, այնուհետև անասնակերը փաթեթավորվում է՝ օգտագործելով ժամանակակից սիլոսացում, որը թույլ է տալիս այն նույն սննդայնությամբ և թարմությամբ պահել մոտ երկու տարի՝ կովերի համար ապահովելով թարմ և սննդարար կեր։
Կենդանիների կերն ու կերակրումը Երեմյան կաթնամթերքի որակի երաշխիքներից են:
Ֆերմայի գլխավոր առավելություններից մեկը կենդանիների ազատ, առանց կապի կեցությունն է, կենդանիները մշտապես հասանելիություն ունեն իրենց կերին ու ջրին։ Տարածքը մշտապես օդափոխվում է, իսկ գոմաղբի ավտոմատ հեռացման համակարգերի միջոցով մշտապես մաքուր մնում։
Կաթ, թթվասեր, մածուն, ռեժան, ըմպելի յոգուրտներ, կաթնաշոռ, պանիրներ և այլն. «Երեմյան» կաթնամթերքը սպառողներին է ներկայանում ավելի քան 60 անուն առողջ ապրանքատեսակով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
88 դիտում