Հուլիսի 12-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:
Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։
«Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, ինչը պատշաճ իրականացվելու է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
413 դիտում