«ԲՈԼՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ ՀԱՂԹԵՑԻ ՎԱՂԱԺԱՄ, ԽԵՂԴՈՂ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵԼՈՎ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Սպորտ

Վերջերս Երևանում կայացել է Բրազիլական ջիու – ջիթսուի AJP tour Armenia National Jiu – Jitsu մրցաշարը Gi և No gi ձևաչափերով։ Iravunk. com -ի մարզական լրագրողը բացառիկ զրույց է ունեցել ոսկե մեդալակիր, պրոֆեսիոնալ խառը մենամարտերի մարզիկ, մարզիչ, ACB կարգի չեմպիոն, մարտական սամբոյի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

– 77 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Երեք մենամարտ եմ անցկացրել։ Մրցակիցներս վրացի, ամերիկացի և բրազիլացի էին։ Այնպես ստացվեց, որ նրանց բոլորին կարողացա հաղթել վաղաժամ, խեղդող հնարք կիրառելով։ Այս մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների ուժեղագույն մարզիկներ։ Երրորդ տարին անընդմեջ ես ջիու – ջիթսուի այս մրցաշարում հաղթում եմ։ Սրանով ավելի է բարձրանում իմ վարկանիշը։

– Սարգիս, հետագա ծրագրերը որոնք են։

– Օգոստոսին Չինաստանում մասնակցելու եմ Համաշխարհային խաղերին, որը անցկացվում է 4 տարին մեկ անգամ Օլիմպիական խաղերի նման։ Combat սամբո մարզաձևով եմ հանդես գալու։ Դրանից հետո էլ օվկիանոսից այն կողմ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում խառը մենամարտերի /MMA /միջազգային մրցաշարում պրոֆեսիոնալ մենամարտ եմ ունենալու։ Հուսով եմ, ամեն ինչ լավ կստացվի։

– Շնորհակալություն, Սարգիս, հաճելի զրույցի համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

– Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Leave a Comment