Իսրայելցիները օգնեցին Ադրբեջանին 2020թ. պատերազմում, և Բաքուն թույլ տվեց Ադրբեջանի տարածքից հարվածել Իրանին


Միջազգային

Իրանական աղբյուրը գրում է.

«Արևմտյան շրջանակները բացահայտում են Իսրայելի կողմից Բաքվի միջոցով Իրանի ՀՕՊ-ի ճնշման մանրամասները:

Արևմտյան ճանաչված հեղինակավոր հրատարակություններից մեկը՝ «National Interest» (TNI) ամսագիրը, գրում է, որ 12-օրյա պատերազմի սկզբում Ադրբեջանը թույլ տվեց Իսրայելին օգտագործել իր տարածքը իրանական ՀՕՊ համակարգերի վրա անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու համար։

TNI-ի նյութից մեջբերում. «Իսրայելցիները օգնեցին Ադրբեջանին 2020 թվականի Հայաստանի դեմ պատերազմում, և ի պատասխան Բաքուն թույլ տվեց իսրայելցիներին Ադրբեջանի տարածքից մի շարք անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել իրանական հրթիռային և հակաօդային համակարգերին՝ Իսրայելի և Իրանի միջև այդ 12-օրյա պատերազմի հենց սկզբում»»։

Տես նաեւ https://t.me/iravunk/54524 

Leave a Comment