Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների


Տնտեսություն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2025թ.-ի հունվար-մայիսին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 6,110.9 հազար տոննա: 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 1․6%-ով:

 

Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.9%-ով և կազմել է 590.4 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 136.2 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 276.1 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 178.1 հազար տոննա:

 

Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել է 1․3%-ով և կազմել է 4,628.9 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 288.1 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 1,614.9 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2,725.9 հազար տոննա:

 

Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 8.8%-ով և կազմել է 16.0 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 8.0 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 8.0 հազար տոննա:

 

Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.8%-ով և կազմել է 875.6 հազար տոննա:

 

Leave a Comment