Ռուսներն ընդլայնում են Խարկովում հարձակումը (Քարտեզ)


Միջազգային

Ռուսական բանակը ընդլայնում է Խարկովի պլացդարմը՝ առաջ շարժվելով դեպի Վելիկի Բուրլուկ

Սահմանային գոտում՝ Կուպյանսկի ուղղության հյուսիսային թևում, ռուսական զորքերը առաջխաղացել են Կրասնոյե Պերվոյե – Կամենկա գծի տարածքում` շարժվելով դեպի Վելիկի Բուրլուկ։
«Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերը մանևրներ էին պլանավորել Օսկոլ գետի հետևում՝ Ուկրաինայի զինված ուժերի ուժերը ձգելու և Կուպյանսկից հյուսիս գտնվող մի շարք բնակավայրերի վրա ճնշումը մեծացնելու համար։ Երկարաժամկետ հեռանկարում ռուսները կարող են փորձել առաջխաղացում կատարել Վելիկի Բուրլուկ բնակավայրի ուղղությամբ», – գրում են ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։

Սակայն այս տեպքում «երկարաժամկետ հեռանկար» ասվածը տեղին չէ: Ռուսական ուժերն ակտիվացրել են Վելիկի Բուրլուկի վրա հարձակման երկրորդ ուղղությունը: Մալովոեի հատվածում ռուսների առաջխաղացումն իր վրա գրավեց տեղում ուկրաինական ուժերի ուշադրությունը (https://iravunk.com/?p=318051&l=am): Դա թուլացնում է մյուս հատվածները, որից օգտվելով էլ ռուսները հարձակումը վերսկսեցին այլ հատվածում:

Վելիկի Բուրլուկը կորցնելու դեպքում ուկրաինական կողմը կարող էկորցնել նաեւ Խարվովի ողջ արեւելյան թեւը:

Leave a Comment