Պոկրովսկ-Միրնոգրադ ագլոմերացիան օպեատիվ շրջապատման մեջ է (Քարտեզ)


Միջազգային

Ըստ ռուսական ռազմական փորձագետի. «Այսօր կարող ենք վստահորեն ասել, որ Պոկրովսկ-Միրնոգրադ ագլոմերացիայի բոլոր մատակարարման ճանապարհները հասանելի են ռուսական բանակի սովորական FPV անօդաչու թռչող սարքերի համար»:

Դա նշանակում է օպերատիվ շրջապատում:

Սրանով հանդերձ, ռուսական ուժերը նաեւ շարունակում են ակտիվ հարձակումը անգլոմերացիայի հյուսիսում: Նախօրեին Ֆեոդորովկա բնակավայրը գրավելով, երեկ ռուսները հարձակումը զարգացրին ավելի հյուիսում եւ հարավում: Հարավում` Ռազինոեի ուղղությունից նոր ճեղքման արդյունքում ռուսները այս պահին նպատակակետ համարվող Ռոդինսկոե բնակավայրից մոը 2,5-3 կմ-ի վրա են:

Ռուսական ուժերը սկսում են ակտիվանալ նաեւ Պոկրովսկի արեւմտյան հատվածում: Մի շարք փորձագետների համոզմամբ, սկսվում է հարձակումը Գրիշինո բնակավայրի ուղղությամբ, որը, Ռոդինսկոե վրա հարձակումով հանդերձ, Պոկրովսկ-Միրնոգրադ ագլոմերացիայի համա կդառնա նաեւ ֆիզիկական շրջապատում:

Leave a Comment