ՔՊ-ն Գորիսում ժողով արեց՝ առանց տեղական մասնակցության եւ վերնախավի մի մասի


Ներքաղաքական

Գորիսում հուլիսի 12-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական՝ 6-րդ քաղաքական ժողովը։ 

Հատկանշականն այն է, որ ըստ «Իրավունք»-ին հասած հավաստի տեղեկության, ողջ ժողովի ընթացքում Գորիս քաղաքից գրեթե տեղացի չի եղել: Տեղի մեր աղբյուրներին ապշեցրել է Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ եւ այցի ընթացքում ոստիկանների եւ պարեկների անհավանական քանակը Գորիսում:

Նշենք, որ ժողովին ներկա չեն եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Leave a Comment