2024 թվականի խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարած ընդդիմադիր 4 կուսակցությունների ներկայացուցիչները դիել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոմիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Եվրոմիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել վրաց ժողովրդին աջակցելու և եվրոպական արժեքները պաշտպանելու համար, փոխանցում է aliq.ge-ն։
Ընդդիմադիրները, մասնավորապես, պահանջել են նպատակային պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի և նրա մերձավորների նկատմամբ, ովքեր մասնակցում են «քաղաքական ռեպրեսիաներին»։
Հայտարարության մեջ նշվում է՝ Վրաստանը կանգնած է աննախադեպ քաղաքական ճգնաժամի առաջ, որը պահանջում է Եվրոմիության անհապաղ գործողությունները։
Հայտարարությունը ստորագրել են.
Նիկա Մելիան – «Կոալիցիա փոփոխությունների համար»,
Թինա Բոկուչավան – «Միասնություն – ազգային շարժում»,
Մամուկա Խազարաձե – «Ուժեղ Վրաստան»,
Զազա Թավաձե – «Վրաստանի համար»: