«Բազմաթիվ թաղամասեր ցրտին ժամերով հոսանք չեն ունենում»․ Վահե Գևորգյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակնհայտ ա, որ նորակառույցների հետևից զուգահեռ ինֆրոստրուկտուրաները չեն հասցնում օրինակ՝ էլեկտրաէներգիան։ ՀԷՑ-ից ամեն նոր գիծ անցկացնելը հանգեցնում ա նրան, որ բազմաթիվ թաղամասեր այս ցրտին ժամերով հոսանք չեն ունենում, գազի կաթսաները հոսանքով են աշխատում։ Երբ ՀԷՑ-ը ժամերով հոսանքազրկում ա բնակարանները, հեչ մեկը մտածո՞ւմ ա, էդ շենքերի բնակիչներն ինչով են տաքանալու։
     Տիրություն արեք նոր շինթույլտվություն տալուց առաջ, բան չի մնացել, որ համակարգը վերջնական պայթի, եթե ՀԷՑ-ը չսկսի վերազինում իրականացնել»։

Leave a Comment