Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստին

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիին համարել է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ, հայտնում է Goal-ը:

«Մեսսին իմ սիրելի ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում: Իմ կարծիքով՝ նա պատմության լավագույն խաղացողն է։ Նույնիսկ եթե վերցնենք իսկապես մեծերին՝ Կրոյֆին, Զիդանին, Ռոնալդոյին, և միևնույն ժամանակ պատկերացնենք, որ նրանցից բարձր կա մեկ այլ մակարդակ, ակնհայտորեն այդ մակարդակում Մեսսին է, և դա զարմանալի է։

Առանց վնասվածքների, կարծում եմ, մենք նույն համատեքստում կխոսեինք բրազիլացի Ռոնալդոյի մասին։ Բայց, ցավոք, վնասվածքներ կային։ Եվ, այնուամենայնիվ, նա անհավանական բաներ էր անում և ուրախություն պարգևում»,- ասել է Գարի Լինեկերը։

Leave a Comment