Սյունիքում է եղել նախագահ Վահագն Խաչատուրյանը և նռնաձորցիներին փորձել համոզել, որ մանկապարտեզ չկառուցելու պատճառը ոչ թե կառավարության փող չտալն է, այլ տեղացի շինարարների «անհուսալիությունը»։ Այսինքն Փաշինյանի թիմի համար, երբ շինարարությունը կանգ է առնում, մեղավոր են կապալառուն, բանվորը, եղանակը, բոլորը՝ բացի կառավարությունից։ Խաչատուրյանին հակադարձում է «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը՝ մեղավորը կառավարությունն է: Ըստ պատգամավորի՝ 2021-ի նախընտրական քարոզարշավում Փաշինյանն ու թիմակիցները 300-ից 500 դպրոց են խոստացել, 4 տարվա ընթացքում գործի ընդամենը 10 տոկոսն է արված: