https://arm.sputniknews.ru/20250731/luganskum-atsi-hardzakman-hetevanqvov-rd-aini-ashkhatakicner-en-tuzhel-91880271.html
Լուգանսկում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով ՌԴ ԱԻՆ–ի աշխատակիցներ են տուժել
Լուգանսկում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով ՌԴ ԱԻՆ–ի աշխատակիցներ են տուժել
Sputnik Արմենիա
ԱԻՆ–ի աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T21:28+0400
2025-07-31T21:28+0400
2025-07-31T21:28+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
լուգանսկ
փրկարար
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/22/16882252_0:0:3072:1728_1920x0_80_0_0_8f8631b861b3bdb001e4deded533a0d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում անօդաչու սարքի հարձակման պատճառով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 5 աշխատակից է տուժել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անձնակազմը մեկնել է Պոպասնայա քաղաքում բռնկված հրդեհի վայր։«Հրշեջ-փրկարարական ստորաբաժանման ուղղությամբ ԱԹՍ–ի թիրախավորված գրոհը տեղի է ունեցել դեպքի վայր ընթանալիս։ ԱԻՆ– 5 աշխատակիցներ կոնտուզիա են ստացել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում», – ասվում է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
լուգանսկ
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/22/16882252_341:0:3072:2048_1920x0_80_0_0_0be6ff2627450e4d6d79163e20aa4a6c.jpg
ռուսաստան, լուգանսկ, փրկարար, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, լուգանսկ, փրկարար, անօդաչու թռչող սարք (աթս)
ԱԻՆ–ի աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անձնակազմը մեկնել է Պոպասնայա քաղաքում բռնկված հրդեհի վայր։
«Հրշեջ-փրկարարական ստորաբաժանման ուղղությամբ ԱԹՍ–ի թիրախավորված գրոհը տեղի է ունեցել դեպքի վայր ընթանալիս։ ԱԻՆ– 5 աշխատակիցներ կոնտուզիա են ստացել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։