Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին և արևելքին

Բաժանորդագրվել

Հարձակման են ենթարկվել Լիբանանի հարավային շրջաններում, ինչպես նաև արևելքում՝ Բեքաայի հովտում գտնվող բնակավայրերի ծայրամասերը։

Իսրայելի ռազմական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում և Արևելքում։

Լիբանանյան աղբյուրների համաձայն՝ կես ժամվա ընթացքում իսրայելական ավիացիան 15 հարված է հասցրել Լիբանանի հարավային շրջաններում, ինչպես նաև արևելքում՝ Բեքաայի հովտում գտնվող բնակավայրերի ծայրամասերին։

Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ հարվածներ են հասցրել ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են ռազմավարական սպառազինությունների արտադրության և պահպանման համար, այդ թվում՝ ստորգետնյա օբյեկտներին պայթուցիկ նյութերի արտադրությանը:

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել Լիբանանի ինքնիշխանությունը՝ չնայած 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում:

Իսրայելական բանակը հայտարարում է, որ հարվածներն ուղղված են «Հըզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և նպատակ ունեն «վերացնել դրա մարտական թևի ղեկավար կազմին»:

Leave a Comment