Քննարկվել են ՀՀ-ում թրաֆիքինգի զոհերի նույնականացման համակարգի բարելավման ուղղությամբ աշխատանքները

Քաղաքականություն

31.07.2025 | 21:37

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Նիստի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի զոհերի նույնականացման և ուղղորդման համակարգերի բարելավման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին։

Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ՀՀ միգրացիոն իրավիճակի փոփոխման միտումների և դրանց արդյունքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման տեսանկյունից ծագող ռիսկերի վերաբերյալ։ Արձանագրված խնդիրների արդյունավետ հասցեագրման նպատակով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment