ՀԷՑ–ը 50 մլրդ դրամի նախագծային աշխատանքների գնման գործընթացներ կսկսի. Ռոմանոս Պետրոսյան

https://arm.sputniknews.ru/20250801/hec-y-50-mlrd-drami-nakhagtsajin-ashkhatanqneri-gnman-gvortsyntacner-ksksi-rvomanvos-petrvosjan-91886290.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42753450_159:0:1582:1067_1920x0_80_0_0_81b80ab71032f747faa52796ec823d7b.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան

հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան

Բաժանորդագրվել

Ծրագիրը նախատեսում է ենթակայանների վերակառուցում և վերազինում, էլեկտրական գծերի կառուցում և այլն:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ընկերությունը մյուս շաբաթ մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթաց կսկսի։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ավելի վաղ հայտարարել էր, որ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքը, որին պատկանում է ընկերությունը, պարտավոր է շարունակել ներդրումային ծրագրի իրականացումը, քանի որ այն նախատեսված է մինչև 2034 թվականը և ենթակա է պարտադիր կատարման:

«Գնման առարկաների նախահաշվային արժեքների ճշգրիտ հաշվարկների համար անհրաժեշտ կլինի գնանշման (գնհարցում) գործընթացներ իրականացնել, որին էներգետիկ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների առավելագույն ներգրավումն ապահովելու համար լայն իրազեկման արշավ կիրականացնենք։ Խոսքը շուրջ 50 մլրդ դրամ բյուջեով տարեկան Ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին (ենթակայանների վերակառուցում և վերազինում, էլեկտրական գծերի կառուցում և այլն) և մի քանի տասնյակ հազար միացումներին վերաբերող նախագծային աշխատանքների գնման մասին է»,– գրել է Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում։

Նա գրառումն ավարտել է հետգրությամբ։

«Նման ծավալի աշխատանքները մինչ այս պահն իրականացվում էին մենաշնորհային դիրք զբաղեցնող մեկ կազմակերպության կողմից՝ իր «թելադրած» գներով, իր «թելադրած» պայմաններով»,– նշել է Պետրոսյանը։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Leave a Comment