Սելավի վտանգն անցել է։ Վերին Լարսի երթևեկությունը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչությունը։ Ճանապարհը փակվել էր հուլիսի 31-ին՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար, սելավի պատճառով։ Ճանապարհի փակման պահին Լարսի ճանապարհին Վրաստանի կողմից ավելի քան 3,000 բեռնատար է կուտակված եղել, որից 1200-ը Հայաստանից ուղևորվող բեռնատարներ են եղել։ Վերին Լարսի անցակետով անցնող այդ ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։