«Եվրասիայում աճում է հակամարտային ներուժը», ասել է Լավրովը

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «Եվրասիայում մեծանում է հակամարտային ներուժը»։

«Եվրասիայում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, աճում է հակամարտային ներուժը։ Որոշ գիտնականներ եւ փորձագետներ ասում են, որ առջեւում պատերազմների տասնամյակ կամ նույնիսկ մի ամբողջ դարաշրջան է։ Ես համոզված եմ, որ բոլոր պատասխանատու, բանական ուժերը պետք է կանխեն նման սցենարը։

 

Անհրաժեշտ է առնվազն բաց երկխոսություն մեր ողջ մայրցամաքում իրավիճակը կարգավորելու ուղիներ գտնելու համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության ամուր հիմքի վրա, առաջին հերթին՝ դրանում ամրագրված բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա՝ նպատակ ունենալով ձեւավորել այն կոնսենսուսը, որի հիման վրա ստեղծվել է ԵԱՀԿ-ն», – գրել է Լավրովը «Հելսինկյան ակտի կես դարը. ակնկալիքներ, իրականություն, հեռանկարներ» հոդվածում։

Leave a Comment