Նավթային պատերազմները շատ հավանական են


Միջազգային

Եթե Թրամփին հաջողվի կանգնեցնել Հնդկաստանին` ռուսական նավթ գնելուց, Կրեմլը կարող է պատասխանել՝ փակելով CPC խողովակաշարը, որի միջոցով ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները (Chevron, Exxon, Shell և այլն) Ղազախստանից Նովոռոսիյսկով օրական արտահանում են մինչև 1 միլիոն բարել: Նման կարծիք է հայտնում Reuters-ը։

Հնդկաստանն այժմ օրական գնում է մինչև 2 միլիոն բարել և ապահովում է Ռուսաստանից նավթի ներմուծման 35%-ը՝ դառնալով ռուսական նավթի ամենամեծ գնորդը 2022 թվականից հետո։ Հնդկաստանի կողմից մատակարարումից հրաժարվելը կհարվածի Urals-ի հիմնական տեսակին և կհանգեցնի Ռուսաստանի եկամուտների փլուզման։

Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի (CPC) և հնդկական երթուղու հնարավոր փակումը կստեղծի օրական 3.5 միլիոն բարելի դեֆիցիտ, որը կազմում է համաշխարհային մատակարարման 3.5%-ը։

Արդյունքում, JP Morgan-ի վերլուծաբանները զգուշացնում են, որ նավթի գինը կարող է գերազանցել 80 դոլարը` մեկ բարելի համար։ Այս դեպքում հնարավոր են բոլոր տարբերակները, սկսած, որ գների բարձրացումը կկոմպենսացնի ռուսական եկամուտների անկումը, վերջացրած, ար նման իրավիճակը կարող է հասցնել համաշխարհային տնտեսության մեծ անկումների։

Leave a Comment