Թրամփը երկու միջուկային սուզանավեր է տեղակայել` ի պատասխան Մեդվեդևի «սադրիչ» հայտարարությունների


Միջազգային

Թրամփը հայտարարում է երկու միջուկային սուզանավերի տեղակայման մասին՝ ի պատասխան Մեդվեդևի «սադրիչ» հայտարարությունների:

«Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ով այժմ զբաղեցնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը, ծայրահեղ սադրիչ հայտարարություններից հետո ես հրամայել եմ համապատասխան տարածաշրջաններում տեղակայել երկու միջուկային սուզանավ, եթե այս անզգույշ և սադրիչ հայտարարությունները պարզվեն, որ ավելին են, քան պարզապես խոսքեր։ Խոսքերը նշանակություն ունեն և հաճախ հանգեցնում են անկանխատեսելի հետևանքների։ Հուսով եմ՝ այս անգամ դա տեղի չի ունենա»։

Կարծես թե Թրամփը պատրաստվում է գերազանցել Բայդենի բոլոր ռեկորդները: Այն իմաստով, որ եթե անգամ պարզվի, որ միջուկային «մկանների» նման ցուցադրությունը սովորական բլեֆ է, մեկ է, նման հրապարակային հայտարարությանը Ռուսաստանը ստիպված է պատասխանել` ելնելով իր միջուկային դոկտրինից:

Leave a Comment