Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է. մեր երեխաները համարձակ են, խնդիրների մասին խոսող․ Անդրեասյան


Քննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել ինքնուրույն։

Այսպես է կարծում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն, տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները՝ պետք է մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։

«Այդ կարողությունները սովորեցնելը կրթական համակարգի անելիքն է։ Մեզ դա չեն սովորեցրել. կրթական համակարգը տարիներ շարունակ ոչ թե քննադատական, այլ դոգմատիկ մտածողություն է սերմանել։ Ոչ թե մտածել է սովորեցրել, այլ հիշել ու մտապահել։ Մեր կրթական համակարգը մեզ սովորեցրել է ոչ թե վերլուծել խնդիրները, առերեսվել դրանց, այլ լռել դրանց մասին, ու այսօր մեր հանրային խոսույթը նաև այդ կրթական համակարգի խնդիրների արտացոլանքն է։

Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է։ Չի կարող չփոխվել։ Մեր երեխաները համարձակ են, խնդիրները ձևակերպող, խնդիրների մասին խոսող։ Պիտի արժանի լինենք մեր երեխաներին, իսկ նրանք արժանի են խաղաղության։ Մենք արժանի ենք խաղաղության»,- գրել է նախարարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

419 դիտում

Leave a Comment