Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորել նրան Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը ստորագրելու կապակցությամբ:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Տոկաևի խոսքով՝ փաստաթուղթը ստորագրվել է միջազգային իրավունքի սկզբունքներին և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան, հետևաբար, այն լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ռազմավարական շահերին և կնպաստի նաև Կովկասում լայն միջազգային համագործակցության զարգացմանը։
Ղազախստանի նախագահը հաստատել է Աստանայի պատրաստակամությունը շարունակել տրամադրել իր հարթակը բանակցությունների համար։
Նա նաև հայտնել է, որ օգոստոսի 11-ին հեռախոսազրույց կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
493 դիտում