Հռոմի Պապ Լևոն 14-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հռչակագրի ստորագրումը։
«Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», -Վատիկանում կիրակնօրյա քարոզի ժամանակ ասել է Հռոմի Պապը։
Նա նշել է, որ որոշում կայացնողները միշտ պետք է հիշեն պատասխանատվությունը ժողովուրդների առջև իրենց ընտրությունների հետևանքների համար։
«Թող նրանք չանտեսեն առավել խոցելիների կարիքները և խաղաղության համընդհանուր ցանկությունը», -ավելացրել է Պապը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:
Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
371 դիտում