Վարդենիսում մեկնարկել են Ազգալդյան, Երիտասարդության և Անդրեասյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Գեղարքունիքի մարզպես Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է վերոնշյալ փողոցների շինհրապարակներ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։

«Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 114 միլիոն 500 հազար դրամ, որից 50%-ը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, իսկ մյուս 50%-ը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Հիմնանորոգման ծրագրով նախատեսվում է՝
▪️ ճանապարհի գոյություն ունեցող ծածկույթի քանդում
▪️ նոր ավազակոպճային հիմքի և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում
▪️ կահավորում և գծանշում
Ընդհանուր առմամբ կվերանորոգվի 978 մետր երկարությամբ և 10,269 քմ մակերեսով ճանապարհ։
Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025թ. հոկտեմբերի վերջին»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
147 դիտում