Եվրոպացի պաշտոնյաները քննարկում են Ուկրաինայում բուֆերային գոտու ստեղծման հարցը. Politico


Միջազգային

Եվրոպացի պաշտոնյաները քննարկում են բուֆերային գոտու ստեղծման հարցը՝ որպես Ուկրաինայում կարգավորման մաս, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով հինգ եվրոպացի դիվանագետի:

 

Առաջարկը վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերի միջև 40 կիլոմետրանոց բուֆերային գոտու ստեղծման հնարավորությանը՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս:

 

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ այս առաջարկը մի քանի առաջարկներից մեկն է, որը եվրոպացի պաշտոնյաները քննարկում են՝ որպես Ուկրաինայում պատերազմից հետո կարգավորման կամ հրադադարի մաս: Հրատարակությունը նշում է, որ Միացյալ Նահանգները կարծես թե ներգրավված չէ բուֆերային գոտու ստեղծման քննարկման մեջ:

 

Բուֆերային գոտու սահմանը պարեկելու համար անհրաժեշտ զորքերի թիվը նույնպես մնում է հարցականի տակ: Քննարկվում է 4000-60000 զորքերի թիվը, որոնց մեծ մասը կլինեն ֆրանսիական և բրիտանական ուժեր:

Leave a Comment