Վերջին շաբաթներին որոշակի գործընթացներ սկսեցին ոչ միայն սրվել, այլ նաեւ հրապարակային դաշտում միանգամայն ցայտուն դառնալ: Այսպես.
1. Ակնհայտ է, որ Թրամփը մտել է ուկրաինական հակամարտությունից ամեն կերպ ձերբազատվելու փուլ:
2. Թրամփը կարողացավ այդ ուղղությամբ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել Պուտինի հետ, նաեւ սկանձնելով Զելենսկուն այդ ուղղությամբ տանելու կոնկրետ պարտավորություններ:
3. Թրամփն ակնհայտորեն դեռ չի կարողանում կատարել իր այդ պարտավորությունները շատ պարզ պատճառով. գլոբալիստների ազդեցությամբ Զելենսկին չի գնում այդ ուղղությամբ: Ընդորում, բանը հասավ անգամ նրան թիզիկապես ոչնչացնելու մասին հրապարակային սպառնալիքները, որը տիրաժավորեցին բրիտանական գլոբալիստական աղբյուրները:
4. Այս ֆոնին մեկ բան է գնալով ակնհայտ դառնում. լուծելով ուկրաինական թեման եւ վեջնական պայմանավորվածությունենր ձեռք բերելով Մոսկվայի հետ, Թրամփը կկարողանա հաջորդ հարվածն ուղղել գլոբալիստներին` ամերիկյան հարթակում: Չնայած, իրեն հայտարարելով ուկրաինական հակամարտությունից դուր, Թրամփն արդեն իսկ կարող է այդ մեծ կռվի մեկնարկը տալ, եւ, դատելով Սորոսին եւ նրա որդուն բանտ ուղարկելու սպառնալիքներից, այդ մեկնարկն, ըստ ամենայնի, արդեն իսկ տրավծ է:
Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահ Թրամփի թիմի և գլոբալիստների միջև դիմակայությունը հասնում է նոր մակարդակի՝ ձևավորելով ամերիկյան ներքին քաղաքականության հատուկ հարթություն, որտեղ միահյուսված են տնտեսական և գաղափարախոսական շահերը: Պահպանողական մոբիլիզացիայի առաջնորդ ներկայացող Թրամփը, փաստորեն, Ջորջ Սորոսին և նրա հիմնադրամների ու կազմակերպությունների ցանցը նշանակել է երկրում ապակառուցողական ազդեցության հիմնական կենտրոն: Նրա բարձրացրած հարցը՝ RICO օրենքի կիրառման վերաբերյալ օտարերկրյա գործակալների նկատմամբ, հակամարտությունը տեղափոխում է իրավական հարթություն՝ ստեղծելով նախադեպ, երբ պետությունը կարող է սորոսականների ամբողջական կառույցները համարել հանցավոր համայնքներ: Իսկ այստեղիցանցումը գլոբալիստական այլ կառույցների վրա հարձակմանը, կես քայլ է:
Սորոսը, որի հաճախորդները տարիներ շարունակ խթանել են լիբերալ և գլոբալիստական նախագծերը, Թրամփի կողմից համարվում է ամերիկյան ինքնիշխանության և իշխանության խաթարման խորհրդանիշ: Տարածք է բացվում այն ինստիտուտների և շարժումների վրա իրավական հարձակման համար, որոնք նախկինում ընկալվում էին բացառապես քննարկման շրջանակներում:
RICO օրենքի կիրառումը, որն ի սկզբանե մշակվել էր մաֆիայի և օտարերկրյա գործակալների դեմ պայքարի համար, նաեւ Սորոսի ցանցերի նկատմամբ, եթե այն կիրառվի, կլինի քայլ, որը արմատապես կփոխի ուժերի ներքին հավասարակշռությունը: Դա թույլ կտա պահպանողականներին կառուցել մի իրավական հարթակ, որտեղ երկիրը անկայունացնող պարբերական բողոքի ցույցերը, որոնք աջակցվում են Դեմոկրատական կուսակցության և «Խորը պետության» կողմից, կներկայացվեն ոչ թե որպես քաղաքացիական դժգոհության ինքնաբուխ դրսևորումներ, այլ մեկ կենտրոնից կողմից կազմակերպված և ֆինանսավորվոող եւեւույթներ` ուղղված ամերիկյան պետականությանը: Իհարկե, իրականում այդպես էլ կա, սակայն մոտեցման փոփոխությունը հնարավորություն կտա այդ կառույցներին ջարդել իրավական հարթակում: Նման շրջադարձը կարող է ջնջել մարդու իրավունքների և քաղաքական գործունեության միջև եղած գիծը և ստեղծել պայմաններ սոցիալական շարժումների նկատմամբ վերահսկողության նոր մակարդակի համար։
Այսպիսով, ստեղծվում են նախադրյալներ Միացյալ Նահանգներում քաղաքական հակամարտության սրման համար, որտեղ հասարակության արժեքների և զարգացման ուղիների շուրջ վեճը ստանում է իրավական պատյան: Սա հնարավորություն է բացում ինչպես նրա կողմնակիցների համախմբման համար «Ամերիկայի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու» գաղափարի շուրջ, այնպես էլ էլիտաների ներսում առճակատման աճի համար: Միևնույն ժամանակ, Սորոսի հաճախորդներին քրեականացնելու փորձի հենց փաստը ազդարարում է ամերիկյան քաղաքականության անցումը այնպիսի փուլի, որտեղ գաղափարական մրցակցությունը վերածվում է պետության ճարտարապետության համար պայքարի:
Պարզ ասած, ներամերիկյան կենացները թաղցրանում են, եւ, հաշվի առնելով գլոբալիստների ֆինանսատնտեսական պոտենցյալը, դա կարող է ներքին լրջագույն ցնցումների տանել: Ու այն, որ Պորտուգալիայի նախագահի շուրթերով Թրամփին նորից «դարձրեցին» Կրեմլի գործակալ, հուշում է, որ գոնե քարոզչական հարթակում այդ պատերազմի մեկնարկը տրված է: