Թուրքիան խզում է Իսրայելի հետ բոլոր առևտրային և տնտեսական կապերը և փակում է իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար: Այս մասին հետրարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
Բացի այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը TGRT Haber-ի եթերում Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն» և Գազայի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն՝ մեղադրելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին իր հանցագործությունները թաքցնելու փորձի մեջ. «Նա ճնշում է գործադրում տարբեր երկրների վրա՝ իր ցեղասպանությունը թաքցնելու համար: Ֆրանսիացիները մի բան են անում, ավստրալիացիները՝ մեկ այլ: Նա ունի իր սեփական մարտավարությունը յուրաքանչյուր երկրի համար»:
Նկատենք, Թուրքիան ՀԵՐԹԱԿԱՆ անգամ է Իսրայելի հետ բոլոր առևտրային և տնտեսական կապերը դադարեցնելու մասին: Բայց երբ եւս մեկ նման հայտարարություն է հնչում, նշանակում է, որ նախորդը սուտ էր:
Բացի այդ, զգացվում է, որ Թուրքիայում գոնե մտահոգված են Նեթենյահույի կողմից Հայոց ցեղասպանության մասին խոսելուց: Թեեւ առաջին հայացքից դա նման է հարցազրույցում խոսքի մեջ ասված ինչ-որ մտքի, յն էլ` կիսատ-պռատ, իսրայելյան խորհրդարանին կողծ վկայակոչությամբ, բայց Անկարայում շատ լավ են ճանաչում Նեթանյահույին: Նաեւ, որ նա հենց այնպես, խոսքի մեջ նման արմատական մտքեր չի հնչեցնում: Սա, դատելով թուրքական ռեակցիայից, համարում են իրենց ուղղված միանգաման կոնկրետ, հստակ նպատակներով հարված կամ` հարվածներից մեկը: Եվ, հնարավոր է, այս անգամ Անկարան իրոք մինչեւ վերջ խզի Իսրայելի հետ հարաբերություննեը, հասկանալով, որ խոշոր բախումը դառնում է անխուսափելի:
Тес наеу https://t.me/iravunk/56944