Ռուսներն ուկրաինական ուժերի համար ծայրահեղ վտանգավոր ճեղքում են իրականացրել Լիմանի ճակատում (Քարտեզ)


Միջազգային

Ռուսաստանի զինված ուժերը շրջանցում են Շանդրիգոլովոն` գրավելով այդ բնակավայրի արևելյան գոտին։

Քիչ բան ասող անվանումով փոքրիկ Շանդրիգոլովոն, այնուամենայնիվ, լուրջ դեր ունի: Այսպես, ռուսական ուժերը աճող ակտիվությամբ հարձակվում են Հյուսիսային Դոնբասում` Լիմանի ճակատում: Շանդրիգոլովոն, որը Լիմանի հյուսիսային հատվածում է (Քարտեզում), այս պահին գործնականում շրջապատված է եւ այսօր-վաղը կանցնի ռուսների վերահսկողության տակ: Սրա կարեւորությունն այն է, որ այս բնակավայրը գրավելով, ռուսները հարվածելու են Շանդրիգոլովյին կից Նովոսյոլովո եւ Դերիլովո բնակավայրերին, եւ սա է ուկրաինական ուժերի հիմնական խնդիրն այս ճակատում:

Այն է` Նովոսյոլովոյոին հարակից անցնում է դեպի Լիման տանող երկաթուղին եւ մայրուղին: Սրանք ոչ միայն Լիմանի, այլ նաեւ` Հյուսիս-Արեւելյան Սոնբասում, այդ թվում` Սեւերսկի հատվածում ուկրաինական մյուս ուժերի մատակարարումների հիմնական ուղիներն են: Կան նաեւ այլ ուղիներ, այդ թվում` Սլավյանսկ-Լիման մայրուղին: Բայց դրանք բոլորը Լիման հասնելու համար պետք է անցնեն Սեւերնի Դոնեց գետը: Այն է` օգտվելով կամուրջներից եւ ժամանակավոր անցումներից, որոնք, սակայն, ռուսները կարող են հանգիստ ծածկել անօդաչուներով, էլ չասած ավելի ծանր հարվածներով ոչնչացնելու մասին:

Նման մեծ վտանգի փաստն ընդունում են նաեւ ուկրաինական փորձագիտական աղբյուրները:

Այսպիսով, կորցնելով Նովոսյոլովո, ուկրաինական ուժերը հայտնվում են բառացիորեն կատաստրոֆիկ վիճակում Լիմանի հատվածում եւ դրանից արեւելք:

Հաջորդը. գրավելով Նովոսյոլովոն, ռուսները նաեւ կարող են հարվածել դեպի արեւելք` Օսկոլ-Իզյում ուղղությամբ` փակելվ Օսկոլի ջրամբարի հարավային գոտին: Իսկ դա ջրամբարի արեւելյան հատվածի ուկրաինական ուժերի համար նշանակում է շրջապատում:

Վերջապես, Նովոսյոլովոյի հատվածից ռուսները կարող են հարվածել նաեւ հարավ-արեւմուտք` շրջանցելով Սլավյանսկ-Կրամատորսկի գոտին:

Leave a Comment