Զելենսկու «գորշ կարդինալ» Անդրեյ Երմակին կանչել էին Վաշինգտոն` կապված Թրամփի ծրագրից Զելենսկու հրաժարվելու հետ: Եվ այն, որ դրա շեմին ռուսները ծանր հարվածներ հասցրեցին Կիեւին, ընդ որում, մի շարք դիվանագիտական կառույցների, իսկ Թրամփը ցույց տվեց, թե բա պատերազմ է, ինչ եք ուզում, ուկրաինական փորձագետները հակված են համարել ԶեԵրմակին ցուցադրական նախազգուշացում, թե իրավիճակն ուր կգնա, եթե շարունակեն համառել:
Իսկ ահա Վաշինգտոնում Երմակին ընդունեց Ուիտկոֆի` դեմ առ դեմ ձեւաչափով, որպեսզի բանակցությունների մասին տեղեկատվությունը չհայտնվի շրջանառության մեջ:
Չնաած դրան, ուկրաինական տեղեկացված ռեսուրսները որոշակի տվալներ ունեն: «Երմակը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ուիտկոֆի հետ, եւ Ուկրաինայի դիրքորոշումը կրկին փոխվել է, և այժմ տեղի կունենա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեխնիկական հանդիպում, ինչպես պահանջել է Կրեմլը»։
Politico-ն իր հերթին է տեղեկություն տարածել, ըստ որի` Թրամփի, Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր եռակողմ հանդիպումից առաջ կարող են տեղի ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև նախնական բանակցություններ։ Բայց արդեն ոչ Պուտին-Զելենսկի մակարդակով:
Այլ աղբյուրներ ակնարկում են, որ այդ բանակցություններում պետք է հստակեցվեն խաղաղության հիմնական սխեմաները, որի արդյունքում էլ կլինի եռակողմ հանդիպում` Թրամփ-Պուտին-Զելենսկի մակարդակով: Այն հաշվարկով, որ միայն նման հանդիպման ժամանակ հնարավոր կլինի Զելենսկուն պարտադրել` իր ստորագրությունը դնել փաստաթղթի տակ:
Կան նաեւ որոշակի ենթադրություներ, որ Ուիտկոֆը Երմակին վերջնականապես զգուշացրել է. Զելենսկու մերձավոր թիմի կոռուպցիոն գործերով փաստաթղթերը պատրաստ են, եւ եթե եւս մեկ ձախողում լինի, դրնք կմտնեն ընթացքի մեջ: