Ավտովթար Երևանում․ մինչ փրկարարների ժամանումը՝ մեքենայից դուրս է բերվել 3 ուղևոր


Օգոստոսի 30-ին՝ ժամը 21:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Toyota» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Toyota» մակնիշի ավտոմեքենան և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

23 դիտում

Leave a Comment