Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի Դաշնության մարզերի վրա որսացել և ոչնչացրել են 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 11 ԱԹՍ Վոլգոգրադի մարզի տարածքում, ութ ԱԹՍ` Ռոստովի մարզի տարածքում և մեկական ԱԹՍ` Բելգորոդի և Բրյանսկի մարզերի տարածքներում», – ասվում է հաղորդագրության մեջ։