Շիրակում մոտոցիկլը բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանը և բռնկվել. մոտոցիկլավարը տեղում մահացել է


Օգոստոսի 30-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։40-ի սահմաններում Երևանի-Գյումրի ավտոճանապարհին՝ Մարալիկի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 34-ամյա Էդգար Հ․-ն իր վարած մոտոցիկլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Max Oil» բենզալցակայանի տանիքի հենասյանը և լիցքավորման սարքին։

Մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և բենզալցակայանի աշխատակիցները մարել են այն։

Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

163 դիտում

Leave a Comment