Կրակոցներ են հնչել Երևանում․ վիրավորը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 15։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր և տեղում պարզել են, որ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քնչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը: Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնում են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները պարզել են մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարկում։

Leave a Comment