Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գագաթնաժողովի շրջանակներում միջոցառումները տեղի են ունենում չինական Թիենծինի «Մեյզյան» միջազգային կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում:

Գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին:

Leave a Comment