ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել Չինաստանում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ուրախ է նրա հետ զրուցելու հնարավորության համար, քանի որ կուտակվել են քննարկման համար բազմաթիվ հարցեր՝ թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային և հույս է հայտնել, որ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում իրենց զրույցը օգտակար և բովանդակալից կլինի։
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Փաշինյանի հետ զրույցը օգտակար և բովանդակալից կլինի. «Ուրախ եմ Ձեզ տեսնել», – ասել է ՌԴ նախագահը։
Նիկոլ Փաշինյանն էլ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ուրախ է Հայաստանի և Ռուսաստանի միջև գործընկերության և երկխոսության համար:
Փաշինյանը եղբայրական երկրներ է անվանել Հայաստանն ու Ռուսաստանը։