Պուտինն ու Փաշինյանը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայանալիք բանակցություններից առաջ զրուցել են Լուկաշենկոյի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայանալիք բանակցությունները Չինաստանում զրուցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդում է «Пул Первого» Telegram-ալիքը։
«Պուտինն այս պահին հանդիպում է Փաշինյանի հետ։
Իսկ մենք ձեզ ցույց կտանք, թե ինչ է եղել ՄԻՆՉԵՎ ԱՅԴ…», – մեկնաբանել է աղբյուրը՝ հրապարակելով երեք երկրների ղեկավարների հանդիպման լուսանկարները։

Leave a Comment