Աննա Հակոբյանը հրապարակել է Էրդողանի, Ալիևի և նրանց կանանց հետ լուսանկարները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը ներկայացել է կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

Նա սոցցանցերի իր էջերում հրապարակել է տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ էրդողանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և նրանց կանանց հետ հանդիպումների լուսանկարները։

Հիշեցնենք, որ Էմինե Էրդողանը 3 տարի առաջ Ալիևին խորհուրդ էր տալիս չվերադարձնել հայ գերիներին, նրանց պահել քաղաքական առևտուր անելու համար։

Leave a Comment