Պուտինն Ալիևի հետ դեռ չի խոսել, բայց պատվիրակություններն ակտիվ շփվում են․ Ուշակով

https://arm.sputniknews.ru/20250831/putinn-alievi-het-der-chi-khvosel-bajc-patvirakutjunnern-aktiv-shpvum-en-ushakvov-92965161.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90701029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_51e2de73b45dcd07021e08242b8bb81c.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ադրբեջան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, չինաստան, շհկ

ռուսաստան, ադրբեջան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, չինաստան, շհկ

Բաժանորդագրվել

Մի շարք երկրների ղեկավարներ Չինաստանում են, որտեղ մասնակցում են ՇՀԿ գագաթնաժողովին։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի շփվել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ, սակայն ռուսական պատվիրակության անդամներն ակտիվ շփվել են ադրբեջանցի գործընկերների հետ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Առայժմ, իմ կարծիքով, ոչ»,-պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Պուտինին հաջողվել է շփվել Ալիևի հետ:

Միաժամանակ Ուշակովը հավելել է, որ ռուսական պատվիրակության անդամներն ակտիվորեն շփվել են Ադրբեջանի գործընկերների հետ:

Ռուս–ադրբեջանական հարաբերությունները լարվել են այս ամռանից, երբ ՌԴ–ում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալություններ տեղի ունեցան` սպանությունների մեղադրանքով, իսկ Բաքվում ձերբակալվեցին ՌԴ քաղաքացիներ, այդ թվում Sputnik Ադրբեջանի ղեկավարն ու գլխավոր խմբագիրը, որոնք ՌԴ քաղաքացիներ են։։

2025 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Չինաստան են ժամանել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարները:

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:

Փաշինյանն ու կինը ոտքի վրա զրուցել են Էրդողանի, Ալիևի և նրանց կանանց հետ

Leave a Comment