Հնդկաստանն ու Հայաստանը ջերմ կապեր ունեն. Մոդին Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել ու մեկնաբանել հանդիպումը


Ինչպես հայտնի է՝ աշխատանքային այցով Չինաստանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրան ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը:

Վարչապետը «ոտքի վրա» ֆորմատով մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մոդիի հետ:

Մոդին սոցցանցերի իր էջերում ՀՀ վարչապետի հետ լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել հանդիպման վերաբերյալ:

«Շատ լավ շփումներ ունեցանք Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։ Հնդկաստանն ու Հայաստանը ջերմ և զարգացող կապեր ունեն, որոնք արմատավորված են բարեկամության և փոխադարձ համագործակցության վրա»,- գրել է նա:

689.jpg (711 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

146 դիտում

Leave a Comment