Չինաստանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. տեսանյութ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած իր չորսօրյա այցի շրջանակներում սկսել է երկկողմ միջազգային հանդիպումների շարքը։ Դրանցից առաջինը զրույցն է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

663.jpg (95 KB)

Հանդիպումը տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին ժամանած պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի կողմից հրավիրված հյուրերի պատվին կազմակերպված ընդունելությունից հետո:

Սկզբում այս զրույցը նշված չէր նախագահի օգնական Յուրի Ուշակովի կողմից լրագրողներին հայտարարված ժամանակացույցում, սակայն Կրեմլի ներկայացուցիչը անմիջապես հավելել է, որ ժամանակացույցը խիստ չէ, և դրան կարող են ավելացվել տարբեր ձևաչափերով նոր կոնտակտներ ցանկացած պահի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

643 դիտում

Leave a Comment